Main

Արևի և լուսնի խավարումներ - Jared Owen

Արևի խավարումը կամ Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Արևը, Երկիրը, Լուսինը և լուսնային հանգույցները հաջորդում են իրար: Դա տեղի է ունենում տարին երկու անգամ, որը հայտնի է որպես խավարման սեզոն: Շնորհակալություն դիտելու համար! Թարգմանությունն իրականացվել է «Արի կրթական կենտրոնի» կողմից։ Թարգմանիչ՝ Արտաշես Բաղդասարյան։ (Aree Educational Center) Նախագծին ֆինանսապես աջակցելու համար՝ https://patreon.com/AreeEducationalCenter Բաժանորդագրվեք մեր ալիքին՝ ավելի շատ հետաքրքիր հոլովակների թարգմանություններ տեսնելու համար։ Իրական հոլովակը տես այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=GnZ3dogED7w Aree educational center Արի կրթական կենտրոն

Aree Educational Center

10 months ago

Նախորդ տեսանյութում մենք խոսեցինք լուսնի փուլերի մասին և թե ինչպես են դրանք կապված Երկրի շուրջ Լուսնի շարժման հետ: Այդ տեսանյութը դիտելը կարող է օգտակար լինել: Նախ ճիշտ տեսանկյունից դիտարկելու համար, պետք է հասկանանք Արեգակի, Լուսնի և Երկրի հարաբերական չափերը: Արեգակը մոտ 400 անգամ մեծ է լուսնից։ Հիմա եկեք նայենք նրանց միջև իրական հեռավորություններին: Արևը մոտ 400 անգամ ավելի հեռու է Երկրից, քան Լուսինը: Ահա թե ինչու Արևը և Լուսինը երկնքում, մեր տեսանկյունից, մոտավորապես նույն չափի են թվում: Այժ
մ դուք իմացաք, որ անիմացիաները միշտ չէ, որ ճիշտ մասշտաբով են ցուցադրված: Լուսնի ուղեծիրն իրականում կատարյալ շրջան չէ, այն էլիպսի տեսքով է: Երբ այն ամենամոտն է Երկրին, մենք անվանում ենք երկրամերձ կետ (Perigee): Երբ այն ամենահեռուն է երեկրից, մենք այն անվանում ենք երկրահեռ (apogee): Դա շատ մեծ տարբերություն չէ, բայց բավական է, որպեսզի Լուսինը մեր աչքին մեծանա և փոքրանա։ Լավ, այժմ մենք հայտնվում ենք Լուսնի հետ կապված հազվագյուտ իրադարձությունների մեջ: Ամեն անգամ, երբ նոր Լուսնային փուլ է սկսվում, հ
ավանականություն կա, որ Լուսինը կփակի արևի լույսը և ստվեր կառաջացնի Երկրի մի մասի վրա: Երբ դա տեղի է ունենում, այն կոչվում է «Արևի խավարում»: Կարող է լինել նաև հակառակը. Ամեն անգամ, երբ մենք լիալուսին ենք ունենում, հավանականություն կա, որ Երկիրը կփակի արևի լույսը Լուսին հասնելու համար: Մենք սա անվանում ենք «Լուսնի խավարում»։ Այսպիսով, այժմ հարցն այն է, թե ինչու մենք ամեն ամիս չենք ունենում արևի և լուսնի խավարումներ։ Երկրի պտույտը Արեգակի շուրջ մենք կներկայացնենք երկչափ հարթության մեջ, որին կանվան
ենք «խավարածին»: Նախ, Լուսինը չի պտտվում նույն հարթության մեջ: Այն թեքված է մոտ հինգ աստիճանով: Սա նշանակում է, որ մեծ մասամբ Լուսինն անցնում է Արեգակից վերև կամ ներքև, ինչպես երևում է Երկրից: Մենք տիեզերքում կարող ենք նշել երկու կետեր, որտեղ Լուսնի ուղեծիրը հատում է խավարածին հարթությանը: Մենք դրանք անվանում ենք լուսնային հանգույցներ: Եթե այդ կետերում մարմինները հայտնվեն դեմ դիմաց, միայն այդ ժամանակ տեղի կունենա արևի կամ լուսնի խավարում: Այն կոչվում է խավարման սեզոն: Դրանք տեղի են ունենում տարե
կան երկու անգամ: Խավարման սեզոնի ընթացքում ոչ մի երաշխիք չկա, որ կկարողանաք տեսնել այն: Արեգակի խավարման դեպքում Լուսինը կարող է մի փոքր անցնել Արեգակից վերև կամ ներքև և առաջացնել Արեգակի մասնակի խավարում: Սա այնքան չի թուլացնի արևի լույսը, որպեսզի մենք այն նկատենք: Երբ Լուսինն ամբողջությամբ փակի Արևը, մենք կկարողանանք տեսնել այն: Եթե Լուսինն ավելի մոտ է երկրահեռ կետին, ապա այն ավելի փոքր կերևա, և մենք կստանանք Արևի Օղակաձև խավարում: Եթե Լուսինն ավելի մոտ է երկրամերձ կետին, ապա այն ավելի մեծ կեր
ևա, և մենք կտեսնենք արևի ամբողջական խավարում: Նույնիսկ եթե ձեզ բախտ վիճակվի լինել Երկրի վրա ճիշտ այդ կետում, ամենաերկարը, որ դուք կկարողանաք տեսնել Արեգակի խավարումը, մոտավորապես 7 րոպե է։ Նշենք, որ պետք է լինեք հենց umbra-ի տակ, որը Լուսնի ստվերի ամենամութ հատվածն է: Լուսնի խավարման համար ստվերը գցողը Երկիրն է: Մենք կարող ենք տեսնել Լուսնի մասնակի կամ ամբողջական խավարում: Սա կարելի է տեսնել Երկրի ցանկացած կետից, որտեղ գիշեր է, և կտևի մի քանի ժամ: Մոտ մեկ ժամ Լուսինը կարմիր կթվա, քանի որ արևի լո
ւյսը կշոշափի Երկիրը և լուսինը. այստեղից է առաջացել Արյունոտ լուսին տերմինը: Այսպիսով, հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկը կհարցնի արևի կամ լուսնի խավարման մասին, դուք կկարողանաք բացատրել նրան կամ պարզապես ուղարկել այս տեսանյութի հղումը: Ես Ջարեդ Օուենն եմ, շնորհակալություն դիտելու համար:

Comments